Կառավարությունը հաստատեց ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը

Այսօր կառավարությունն ընդունեց Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին նախագիծը, որով կարգավորվում է ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև կանոնակարգվում են տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման, և պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները: Ջրային ռեսուրսների պետական կադաստրը տեղեկատվական համակարգ է, որի հիմնական նպատակը ջրային ռեսուրսների տեղեկատվական հենքի ստեղծումն է` ջրի ազգային քաղաքականության շրջանակներում միասնական պետական ռազմավարություն և արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը: Սույն նախագիծը ենթադրվում է նաև, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` եռամսյակային պարբերականությամբ մինչև տվյալ եռյամսյակին հաջորդող ամսվա 15-ը, պետք է բնապահպանության նախարարություն ներկայացնիտեղեկատվություն` տրամադրված հիդրոէլեկտրակայան­ներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների վերաբերյալ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կառավարությունը հաստատեց ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը"

Leave a comment

Your email address will not be published.


*