Երեկ ԱՄՆ-ում սպանված հայազգի հայտնի գործարարի կինը ևս մահացել է

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արմեն Սահակյանի կնոջ կյանքը չի հաջողվել փրկել,  նա հիվանդանոցում մահացել է։ Արմեն Սահակյանն ու կինը ունեին 3 անչափահաս երեխա»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երեկ ԱՄՆ-ում սպանված հայազգի հայտնի գործարարի կինը ևս մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*