Արտաշատում գողացել են «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Բաբկեն Հ-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց կուսակցության՝ Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակի շենքի մուտքի վերևի հատվածում ամրացված «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները գողացել են։

Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգող Բաբկեն Հ-ն նշված կուսակցության Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն է։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արտաշատում գողացել են «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները"

Leave a comment

Your email address will not be published.


*