«Գողթեցիների հետ լուծենք Գողթի խնդիրները»

    Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Գողթ համայնքում կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրությունները նույնպես սպասվում են թեժ ու լարված, միմյնանց դեմ ընտրապայքարի են դուրս եկել 2 թեկնածու՝  անկուսակցական ինքնաառաջադրված գործող գյուղապետ՝ Արտավազդ Հակոբյանը և Կարեն Գաբրիելյանը, ով  նույնպես անկուսակցական է, սակայն վերջինիս թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ը:

  Սպասվող  ընտրությունների, ընտրապայքարի, գողթեցուն հուզող խնդիրների ինչպես նաև իր նախընտրական ծրագրերի մասին զրուցեցինք համայնքապետի թեկնածու պարոն Կ. Գաբրիելյանի հետ: Վերջինս խոսքերով՝ իրենց ընտանեկան բիզնեսից պատրաստվում են  ներդրումներ իրականցնել համայնքում,  որի արդյունքում  գործազրկության  խնդիրը կնվազի Գողթում.«Ինչպես գիտեք հանրապետության մարզերում այսօր  զբաղվածության խնդիր կա, իմ նախընտրական ծրագրի դրույթներից է գյուղի՝ հատկապես երիտասարդության և կանանց զբաղվածության հարցի լուծումը »,-ասաց գյուղապետի թեկնածուն: Վերջինս  ներգրաված է ընտանեկան բիզնեսի կառավարման գործին և այդ ոլորտում ունի զգալի ձեռքբերումներ և   իր ներդրումներն իրականացնում է բացառապես իր հայրենի Գողթում. « Առաջիկայում    իրականացնելու ենք  գյուղում մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բուժկենտրոնի( ամբուլատորիա)-ի հիմնում, որը ոչ միայն կխթանի գյուղացու առողջության հետ կապված խնդիրների առաջնահերթ լուծմանը , այլև նոր աշխատատեղերի հնարավորություն է մեր համագյուղացիների համար»:

Պարոն Գաբրիելյանը  լուրջ հնարավորություներ է ունեցել հայրենիքից դուրս կազմակերպել իր տնտեսական ներդրումների շղթան, սակայն իր խոսքերով՝ հայրենիքից հեռու չի տեսնում իր ընտանիքի և հատկապես  երեխաների ապագան, ուստի իր միջոցները հայրենի հողում պիտանի դարձնելու մղումով է առաջնորդվում և պատահական չի ասված, ով կարողանում է իեն լավ նայել, նա կարող է նաև  դիմացինին լավ պահել. «Մտադիր ենք եղբորս և իմ հնարավոր միջոցները ներդնել՝ գյուղում  ջերմոցային տնտեսության ստեղծման համար, սակայն դրանով մեր աշխատանքները չեն սահմանափակվում, դեռ ավելին՝  բացելու ենք նոր կարի արտադրամաս, արվեստի դպրոց, մարզասրահ, որոնք առաջիկայում կապահովեն շուրջ 200 գողթեցիների նոր աշխատատաեղերով»,-շարունակեց Կ. Գաբրիելյանը: Իսկ թե ի՞նչով  է պայմանավորված իր թեկանծության առաջադրումը նա  նշեց. «Գյուղում խնդիրները շատ են՝ խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների ասֆալտապատման և փողոցների բարեկարգման, կոմունիկացիոն, գիշերային լուսավորության,  աղբահանության խնդիրները ծառացած հարցեր են, որոնք անլուծելի չեն, սակայն հիսթափեցնում են ազգաբնակչությանը»:

Վերջինս բոլոր խնդիրների լուծման առաջնահերթությունը համրում է գյուղացիների միջև խտրականության վերաբերմունքի բացառումը և  արդարացի մոտեցումը:Իսկ  իր ընտրվելու պարագայում գյուղում առաջնահերթ լուծում է գտնելու խմելաջրի  մինչ օրս չլուծված հարցը:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Գողթեցիների հետ լուծենք Գողթի խնդիրները»"

Leave a comment

Your email address will not be published.


*