Գողթի ՏԻՄ ղեկավարի ընտրության քրոնիկոնը

       Կիրակի օրը հանրապետության շուրջ 375 համայնքներում տեղի  ունեցան ՏԻՄ ղեկավարի և ավագանու ընտրություններ: Կոտայքի մարզի  Գողթ համայնքում  թեժ ընտրություններ եղան: Պարզ ասած՝ աննախադեպ  էր մասնակիցների ակտիվությունը և թիվը. այսպես՝ Գառնու թիվ 27/01  ընտրատեղամասում  1523  ընտրական  իրավունք ունեցողներից ժամը 10:30-ի դրությամբ  մասնակցել էին 250 ընտրողներ,  մինչ 18:30 մարդկանց հոսքը չէր դադարում, դեռ ավելին մինչ  ընտրատեղամաս հասնելը  դարբասները փակ էին պահում ոստիկանները և ըստ հերթականության ներս  թողնում: Ըստ ոստիկանների հիմնավորման այդ <<արգելանքը>> կազմակերպել էին մարդկանց զանգվածային կուտակումներից և արհեստական հերթերից խուսափելու համար, սակայն մարդիկանց  արևի տակ  սպասելը կամ հերթը չէր հիասթափեցնում, դեռ ավելին մարտական էին տրամադրված ՏԻՄ ղեկավարի ընտրության հարցում: Գողթեցի 60 ամյա Ավետիկ Մանուկյանն էլ վրա բերեց ասելով . <<Չենք նեղվում ամեն ինչ նորմալ է >>:Իսկ թե ի՞նչպես կգնահատեք ընտրությունների ընթացքը, որպես գողթեցի վերջինս ասաց.<<Ես իմ խղճով  եմ ընտրել, ես երկու թեկնածուներին էլ հարգում եմ>>: Հիշեցնենք, որ ընտրությունները թեպետ  անցկացվեցին թեժ ու լարված, սակայն ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   կողմից ընտրախախտումի որևէ դեպք չի արձանագրվել:

Այնուամենայնիվ, Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար  ընտրվեց Կարեն Գաբրիելյանը, ով (առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից) հավաքել է 638,  իսկ  գործող գյուղապետ Արտավազդ Հակոբյանը (անկուսակցական)` 622 ձայն:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1 523, գրանցված և  քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 1 291: Անվավեր է ճանաչվել 31 քվեաթերթիկ:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "  Գողթի ՏԻՄ ղեկավարի ընտրության քրոնիկոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*