Ի՞նչու է ԱԺ փոխնախագահը Գուդվինի դեմ ուղղում հնարավորր բոլոր օրենսդրական նախաձեռնության սլաքները


ՀՀ -ում «Շահումով խաղերի, ինտերնետ  շահումով խաղերի և խաղատների մասին»,  ինչպես նաև՝  «Վիճակախաղերի մասին»  օրենքում  փոփոխություն կատարելու հետ կապված խնդիրը հերթական անգամ  օրենսդիրում քննարկվելու և օրինագիծը ընդունելու հետ կապված կրքերը  հասան գագաթնակետին:  Բանն այն է,  դեռ նախորդ իշխանության տարիներին օրինագիծը մտել էր ԱԺ, սակայն հետաձգվել էր: Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին շրջանառության մեջ է դրել վերոհիշյալ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  օրինագծերը, որի հաստատումից,  ըստ էության, տուժելու է մայրաքաղաքներում գործող «Գուդվինի» գրասենյակները: Փոխարենը ԱԺ փոխնախագահը առաջարկում է հանրապետության 4 զբոսաշրջային քաղաքներում ՝ «Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Դիլիջան»,  ինչպես նաև՝ օնլայն տիրույթում գործող  բուքմեյքերական ընկերություններին, իսկ թե ինչով է պայմանավորված պարոն Սիմոնյանի այս կանխակալ վերաբերմունքի պատճառը՝ դեռ կանդրադառնանաք:

Իսկ մինչ այդ փաստենք, որ օրեր առաջ մայրաքաղաքի Բաղրամայն փողոցը ցուցարարները փակել էին օրինագծի վերանայման պահանջով:

Ցուցարարները պահանջում էին, որ օրինագիծը հանվի կամ ընդունվի բոլորի համար , այդ թվում և օնլայն տիրույթում գործողների համար: «Միևնույն է խաղացողը ամեն տեղ էլ կգտնի տեղը: Իսկ թե ընդունում են, ապա բոլորի համար պետք է հավասար լինի, ոչ թէ փոխարենը փայ ունեցողը պաշտպանի իր ընկերոջ «Վիվառոբեթ»  կազմակերպության շահերը»-ասաց ցուցարարներից մեկը:

Անդրադառնալով ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով ցանկանում են արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակում, ապա նկատենք, որ հերթական նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողով բերելով և քննարկման ենթարկելու առաջին իսկ րոպեից պատգամավորներն ունեցան տարբեր կարծիքներ և մոտեցումներ, ըստ էության, բացի Ալեն Սիմոնյանից:  Տպավորությունն  այնպիսին էր , որ մյուսները տարակարծիք էին սոցիալական նման խնդիրը իրենց ուսերին դնելու պատասխանատվության համար, որից ելնելով օրինագծի հետ կապված «Զրույց»  թերթը հարց ուղղեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, որ արդյոք որևէ շահ չի տեսնում  Ալեն Սիմոնյանի շահագրգռվածության, և կանխակալ վերաբերմունք ունենալու մեջ , որով ցույց  է տալիս, որ նա կոնկրետ ցանկանում է վերջ դնել «Գուդվինի»   գործունեությանը: Ի պատասխան պարոն Թունյանն ասաց. «Ո՛չ,  անկեղծ ասած շահադիտական նկրտումններ չեմ տեսնում,  բայց ինչ խոսք, որ  չճշտված մանրամասներ կան կազմակերպությանների  գործունեության հետ կապված, որոնց պետք է ուսումնասիրել»: 

Վերջինիս պատասխանն էլ շատ չուշացավ,  քանի որ հիշյալ օրինագծի հետ կապված ինչպես փաստել ենք   «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի տասակետն այլ է , որը տարբերվում  Ալեն Սիմոնյանի ներկայացրածից: «Աշխարհի զարգացած երկրներում խաղատներ կան , իսկ մեզ մոտ առավել ևս բյուջեի եկամտահարկի մասով, գործազրկության թվի աճով և նաև գործազրկության նպաստներ ստացող թվի աճ է գրանցվելու, ինչպես նաև արտագաղթողների թվի աճ: Չնայած   կարելի է խնդիրը կարգավորել, բայց չի պակասելու խաղամոլությունը , այդ դեպքում ի՞նչու գնալ դրան» ,-նկատեց պատգամավորը:

   ԱԺ փոխնախագահ Ա.Սիմոնյանն էլ օրեր առաջ մամուլին տրված հարցազրույցներից մեկում պնդեց այն տեսակետը , որ ինքը փակելու է մայրաքաղաքի բոլոր գրասենյակները մինչ օրինագիծը  քննարկման փուլում է և  սա դեռ ամենը չէ: Վերջինս  բառացի ասաց, որ ինքը վիվառոբեթ կազմակերպության պարոն Բադալյանների ընկերն է ,ովքեր Կովկաս ռեստորանային համալիրի սեփականտերերն են:

 Ուստի  հանրային հարց է առաջանում, ի՞նչ նպատակով է Աժ փոխնախագահը իր կարծիքը կանխակալ վերաբերմունքով պարտադրում  հանձնաժողովի մյուս անդամների վրա  և Գուդվինի դեմ է ուղղում հնարավոր բոլոր օրենդսդրական նախաձեռնության սլաքները: Եվ ինչո՞ւ է դեռ քննարկումների փուլում , բայց արդեն ինքը իր խոսքով ճնշում է մյուսներին , ասելով , որ իր ընկերներ են մինչդեռ այդ նախագծի ընդունումը սպառնում է   հազարավոր աշխատատեղերի  փակում ինչպես նաև բյուջեի հարկային մուտքերի պասիվություն: Մի՞թե մենակ մեկ կազմակերպությունով է պայմանավորված երկրի խաղամոլության վերացումը , մի՞թե ճիշտ չէր լինի բոլորը փակվեր կամ ի՞նչ ռիսկերի է պարունակում հիշյալ օրինագծի տակ:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ի՞նչու է ԱԺ փոխնախագահը Գուդվինի դեմ ուղղում հնարավորր բոլոր օրենսդրական նախաձեռնության սլաքները"

Leave a comment

Your email address will not be published.


*