ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Անվտանգության խորհրդի նսիտին, որը կայացել է փետրվարի 20-ին, հիշատակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրա խոսքով՝ քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, հակամարտության վերսկսման սպառնալիք կա:

««Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ, շփոթության մեջ է գցում միջազգային հանրությանը: Քանի դեռ կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել և չեն կատարել դրա պայմանները, միշտ կլինի զինված գործողություններ սկսելու վտանգը»,-ասել է Գուտերիշը ՄԱԿ-ի Անվտանգության նիստին, որը նվիրված է եղել Եվրոպայում գոյություն ունեցող հակամարտություններին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աջակցում է տարածաշրջանային խաղացողների և կազմակերպությունների ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության, որոնք վերաբերում են Հարավային Կովկասում, Մոլդովայում իրավիճակին, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը:

«ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտող կողմերին կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ լարվածությունը թուլացնելու համար և ընդունել նախկինում ձեռք բերված համաձայնությունները , որոնք ուղղված են հակամարտությունները կանխելուն»,-հայտարարել է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ 2008թ. Վրաստանի և 2014թ. Ուկրաինայի ճգնաժամերը հիշեցնում են Եվրոպայում բռնության նոր բռնկումների սպառնալիքի մասին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*