Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու

Կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Այսուհետ քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու"

Leave a comment

Your email address will not be published.


*