Գյումրիում անչափահասների՝ բենզինով կատակն ավարտվել է դժբախտ դեպքով

Գյումրիում սեպտեմբերի 5-ին 12-րդ դասարանցիների կատակն ավարտվել է դժբախտ պատահարով:

Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երեխաներն իրար հետ ավտոտնակի մոտ կատակել են, նրանցից մեկը պլաստմասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել, իսկ երբ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բենզինից թրջված մասը բռնկվել է։

Երեխան տարբեր աստիճանի այրվածքներ ստանալով` տեղափոխվել է հիվանդանոց:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրիում անչափահասների՝ բենզինով կատակն ավարտվել է դժբախտ դեպքով"

Leave a comment

Your email address will not be published.


*