Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում պարենի հետ կապված ավելի քան 470 մլն ռուբլու խարդախություն է արվել. Коммерсантъ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը:

Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման համար մեղադրվող Զորինը, ըստ հետաքննության վարկածի, առնչություն է ունեցել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի համար պարենի գնմանը վերաբերող խարդախություններին:
Հայտնի է, որ խարդախության հետևանքով ՌԴ պաշտպանության նախարարության կրած վնասի չափը կազմում է ավելի քան 470 մլն ռուբլի:
Նշվում է նաև, որ 2016թ. հունիսին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 102-րդ ռազմաբազայի պարենի մատակարարման ծառայության պետ Վլադիմիր Ֆիրսովը, որն իր ցուցմունքներում նշել էր, որ Պաշտպանության նախարարության գումարների յուրացման սխեմայում ներգրավված են եղել նաև Հայաստանի բնակիչներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ զինծառայողների համար պարենի մատակարարման հետ կապված չարաշահումների գործով հետաքննությունը սկսվել էր 2014թ.: Զորինը գտնվում է կալանքի տակ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում պարենի հետ կապված ավելի քան 470 մլն ռուբլու խարդախություն է արվել. Коммерсантъ"

Leave a comment

Your email address will not be published.


*