Հացի արտադրության ծավալները նվազել են. վիճակագրություն

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 2017 թվականի հունվարին հանրապետությունում հունվարին արտադրվել է 22 974 տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի նվազել է 2.3%-ով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, նշված ժամանակահատվածում ալյուրի արտադրությունն աճել է 18%-ով ` կազմելով 14.1 հազար տոննա, հրուշակեղենի արտադրությունը՝ 37.6%-ով` կազմելով 814.4 տոննա, մակարոնեղենի արտադրությունը՝ 0.3%-ով (181.7 տոննա): Վիճակագրության համաձայն` այս տարվա հունվարին 91.5 տոննայով էլ աճել է ձավարեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 42.7 հազար տոննա ձավարեղեն, իսկ 2016թ-ի հունվարին՝ 22.3 տոննա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հացի արտադրության ծավալները նվազել են. վիճակագրություն"

Leave a comment

Your email address will not be published.


*