Հալեպն ազատագրված է

Դեկտեմբերի 12-ին սիրիական մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով պետական պաշտոնական աղբյուրները, հաղորդել են, որ Հալեպ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է։ Ինչպես հայտնում է «Գանձասարը»-ը` ժողովուրդը ցնծությամբ է տոնում 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը:

«Հալեպի և ողջ Սիրիայի համար այսօր պատմական օր է։Կեցցե՛ սիրիական բանակը և Հալեպի ժողովուրդը։ Սպասում ենք սիրիական բանակի պաշտոնական հայտարարությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:

Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ: Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հալեպն ազատագրված է"

Leave a comment

Your email address will not be published.


*