Համայնքում՝  աշխատատեղերի նոր խոստումներով 

    <<Արթիկիս և արթիկցիների համար>> կարգախոսով է առաջնորդվում նախկին ԱԺ պատգամավոր արթիկցի Մխիթար Վարագյանը, ում թեկնածությունը  սատարում է ՀՅԴ-ը   Արթիկ քաղաքի ՏԻՄ ղեկավարի  առաջիկա ընտրություններում:Վերջինս  պատրաստվում է  քաղաքում  տնտեսությունը զարգացնելու  և աշխատատեղերի ստեղծման նպատակով ներդրումներ իրականացնել:

«Ես արթիկցիների պահանջով  առաջադրեցի իմ թեկնածությունը , քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան հատկապես կրթօջախների, մանկապարտեզների վերանորոգման և բարեկարգման շրջանակներում: Քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպումներից  պարզ դարձավ, որ նրանք մտահոգված են համայնքային խնդիրներով և ինձ դիմում են դրանց լուծումը ստանալու համար»: Վարագյանի խոսքերով՝  իրեն սատարում են քաղաքական բոլոր կուսակցությունները և հատկապես ժողովուրդը:

  Քաղաքի բարեկարգման նպատակների համար պարոն Վարագյանը խոստացել է բակային խաղահրապարակների, մանկապարտեզների, ճանապարհների ասֆալտապատման, գիշերային լուսավորության խնդիրներն  առաջնահերթ համարել և ընտրվելու դեպքում զբաղվել  դրանցով:

  Արթիկում աշխատատեղերի ստեղծման հարցում թեկնածուի խոստումները  բավական գրավիչ են կապված առաջիկա ծրագրերի հետ.  «Մենք պայմանավորվածություն ունենք դրսի ներդրողների,  մասնավորապես՝ Գյումրիում  արդեն  հիմնվող կարի ֆաբրիկայի սեփականատերերի հետ : Նրանք մեր նախաձեռնությամբ  եկել են նաև Արթիկ ,ծանոթացել  առաջարկվող շենք-շինություններին  և տարածքին, ապա ցանկացել են   2 շինություններ՝ իրենց չափանիշների համաձայն վերանորոգեն և հիմնեն նոր կարի ֆաբրիկա շուրջ 400 աշխատատեղերով, 2017 թվականին  գործարկելու համար»:

 Վերջում  թեկնածուն կոչով դիմեց համաքաղաքացիներին հետևյալ խոսքերով.«Ես արթիկցիներին կոչ եմ անում, որ հոկտեմբերի 2-ին գնալ ընտրության և կատարեն ճիշտ ընտրություն: Ես եկել եմ ծառայելու բոլոր արթիկցիներին և արթիկցիները լավ տեղյակ են թե ես ինչ կարող եմ անել»:

Կարինե Սարգսյան

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on " Համայնքում՝  աշխատատեղերի նոր խոստումներով "

Leave a comment

Your email address will not be published.


*