Հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները


ֆեյսբուքյան իր էջում Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է, որ երեկ՝ հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների եւ «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

<<Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ>>,-գրել է նա։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները"

Leave a comment

Your email address will not be published.


*