Հրաշալի միջոց հարբուխը բուժելու համար

Աշնանային-ձմեռային շրջանը մրսածության ժամանակն է: Նույնիսկ լավ իմունիտետի դեպքում ոչ ոք երաշխավորված չէ դրանից, առավել ևս, եթե դուք շատ եք շփվում մարդկանց հետ կամ օգտվում հասարակական տրանսպորտից:

Եթե դուք հարբուխ եք ընկել, դժվար եք շնչում, չեք կարողանում քնել, ապա օգտագործեք հետևեյալ փորձված միջոցը, որը բուժում է հարբուխը մեկ գիշերվա ընթացքում: Այն ոչ թե հանում է նշանները, այլ վերացնում հենց բուն պատճառը:

Ձեզ անհրաժեշտ կլինեն․

— 1 կիտրոն
— 1 սոխ՝ միջին չափսի
— 2 ճաշի գդալ մեղր
— 2 բաժակ ջուր։

600x580

Եռացրեք ջուրը, մանր կտրատեք սոխը և գցեք եռացող ջրի մեջ`15 րոպեով: Անջատեք կրակը, թողեք այն մնա 5 րոպե: Այնուհետև ավելացրեք 2 գդալ մեղր և լավ խառնեք: Խմելուց անմիջապես առաջ մեկ կիտրոնի հյութ ճզմեք:

Խմեք այն օրը 2-3 անգամ` մեկ ճաշի գդալ: Այս ըմպելիքը կարելի է պահել 2 օր: Սակայն դա լրիվ բավական է: Հարբուխը կանցնի ժամերի ընթացքում, ամենուշը` մեկ օրվա:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրաշալի միջոց հարբուխը բուժելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*