Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ընթանում է Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունը (տեսանյութ)

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում զինվորական շքերթով այսօր մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարությունը:

«Հաղթանակ» զբոսայգի այցելեցին և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության պետ Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Պաշտոնյաների հետ էր նաև արդեն հրաժարական տված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անմար կրակի մոտ հոգեհանգստի աղոթք կարդաց Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի համար:

Պաշտոնյաները լրագրողների կողմից հնչեցված ներքաղաքական հարցերին չպատասխանեցին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ընթանում է Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*