Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 108, մահացության ցուցանիշը՝ 303:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 108

2. Ռուսաստան – 7027

3. Իրան — 4593

4. Ադրբեջան – 3676

5. Թուրքիա – 3311

6. Վրաստան – 414

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան — 303

2. Իրան – 265

3. Ռուսաստան – 122

4. Թուրքիա –79

5. Ադրբեջան – 54

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 783 է, մահվան դեպքերինը՝ 1172:

Մեկ օրում առողջացածների թիվը 266 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40089, փաստացի բուժվողներինը՝ 3522 (մեկ օրում նվազել է 134-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով"

Leave a comment

Your email address will not be published.


*