Իրանի նախագահի այցը Հայաստան ուշացած է, բայց այն կլուծի մի շարք հարցեր. իրանագետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը ուշացած է: Լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Պաշտոնական այցով վաղը Հայաստան այցելող Ռոհանին, ըստ Իսկանդարյանի, շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, և Իրանում անցկացվելու են երկրի ղեկավարի նոր ընտրություններ: Իրանագետը նշեց, որ հայտնի չէ՝ Ռոհանին կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ:

Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ վաղվա հանդիպման ժամանակ նախագահները որոշ հարցերի լուծում կտան:

Առաջին հարցը, որն իրանագետի կարծիքով հավանաբար կլուծվի Մեղրի հէկ-ի հարցն է, որի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել: «Իրանը ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը չի սկսում: Եվ, միգուցե, այս հարցը նախագահների մակարդակով վաղը քննարկվի»,- ասաց իրանագետը:

Իսկանդարյանի համոզմամբ, ՀՀ-Իրան համագործակցության ձեռքբերումներից է առևտրի շրջանառության ծավալների մեծացումը:

Ինչ վերաբերում է Բաքվից հնչած սպառնալիքներին, որ եթե Իրանի նախագահը այցելի Հայաստան, ապա Իլհամ Ալիևը կմեկնի Իսրայել, Գոհար Իսկանդարյանը հիշեցրեց, որ Իրանից այս առնչությամբ բավականին սուր արձագանք եղել է: «Իրանը հայտարարեց, որ նման գործողությունները սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը: Սա զգոնության կոչ է, որ սպառնալիքը միայն Հայաստանի դեմ չէ ուղղված»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրանի նախագահի այցը Հայաստան ուշացած է, բայց այն կլուծի մի շարք հարցեր. իրանագետ"

Leave a comment

Your email address will not be published.


*