Անարդար ընտրություններ դեպքում «Հայկական վերածնունդ»-ը կբողոքարկի

Մհեր Շահգելդյանը մարտի 3-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Եթե ընտրություններն անարդար լինեն, «Հայկական վերածնունդ»-ն ամեն կերպ կբողոքի։ Նրա խոսքով՝ «Օրինաց երկրին» փոխարինած «Հայկական վերածնունդ»-ը պատրաստ է մտնել նոր, իշխող կոալիցիա, եթե վստահ լինի, որ կարող է ազդել որոշումներ կայացնելու վրա, ի կատար ածել այն, ինչ խոստացել է ընտրողներին։ «Իսկ եթե ոչ, ապա իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Մենք արդեն եղել ենք իշխանությունում եւ այնտեղից դուրս ենք եկել, որովհետեւ տեսանք, որ մեր առջեւ դրված նպատակներն իրականացնելն ավելի ու ավելի բարդ է դառնում»: Նա չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք կուսակցությունը պատրաստ է Ազատության հրապարակում հանրահավաքների։ «Մենք միշտ հայտարարել ենք, որ կարեւորագույն հարցն արդար ընտրություններն են։ Բայց եթե մենք կեղծիքներ նկատենք, ապա կկիրառենք բողոքի բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ կհամարենք»,- ասաց Շահգելդյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Անարդար ընտրություններ դեպքում «Հայկական վերածնունդ»-ը կբողոքարկի"

Leave a comment

Your email address will not be published.


*