2019–ին պաշտպանական գերատեսչությունները և ՔԿ-ն հայտնել են 49 զինծառայողի մահվան մասին. հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info

Հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։

Ըստ աղբյուրի՝ 2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։

Նշվում է, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։

Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։

Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2): 



Նշենք, որ Razm.info-ն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից և այդ տարուց ի վեր 2019–ին գրանցվել է ամենափոքր թվով մարտական կորուստները։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2019–ին պաշտպանական գերատեսչությունները և ՔԿ-ն հայտնել են 49 զինծառայողի մահվան մասին. հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info"

Leave a comment

Your email address will not be published.


*