Նախատեսվել են տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու համաչափ մեթոդներ

Տուգանքները կանխամտածված չվճարելու համար Հայաստանում ավելացվելու է հանրային աշխատանքների ժամկետը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, եթե դատարանը որոշում է, որ տուգանքներից խուսափողն ունակ չէ վճարել: Տուգանքները կանխամտածված չվճարելու համար, սակայն, ավելի խիստ պատիժ չի նախատեսվում: «Այդ պատճառով այն իրավախախտին, որն իսկապես չի կարող վճարել, առաջարկվում է պատժել յուրաքանչյուր 3 հազար դրամ տուգանքի դիմաց 3 ժամ հանրային աշխատանքով, իսկ նրանց, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում վճարել՝ 5 հազար դրամով: Առավելագույն պատիժը կարող է կազմել 2 հազար 200 ժամ»,- ասաց նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նախատեսվել են տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու համաչափ մեթոդներ"

Leave a comment

Your email address will not be published.


*