Հրաչյա Հարությունյանի արտահանձնման ֆինանսական խնդիրները հոգացել է սփյուռքը. Gazeta.ru

Հայ վարորդը, ով դատապարտվել էր Պոդոլսկի մոտակայքում 18 զոհի պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար, մոտ ժամանակները կարտահանձնվի Հայաստան: Արտահանձնման գործընթացը ձգձգվում էր զոհերի հարազատների քաղաքացիական հայցերի պատճառով, այժմ բոլոր ֆինանսական հարցերը լուծված են շնորհիվ հայկական սփյուռքի նվիրատվությունների. հաղորդում է Gazeta.ru-ն:

Հրաչյա Հարությունյանը, ով 2014-ի օգոստոսին դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, կարտահանձնվի հայրենիք: Գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին:

Նշվում է, որ Հարությունյանին հուլիսի 10-ին տեղափոխել են Մոսկվա:

Պարբերականը հայտնում է, որ ֆինանսական խնդիրները հոգացել է հայկական սփյուռքը. ըստ տվյալների` գումարի չափը կազմել է մոտ 18 մլն ռուբլի, այդքան էին ընդհանուր առմամբ պահանջում վճարել զոհերի հարազատները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրաչյա Հարությունյանի արտահանձնման ֆինանսական խնդիրները հոգացել է սփյուռքը. Gazeta.ru"

Leave a comment

Your email address will not be published.


*