ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանին շնորհվեց «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկականհետազոտություններիինստիտուտի տնօրենՕպտիկայի հայկականտարածքային կոմիտեինախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվեց Օպտիկայիմիջազգային հանձնաժողովի«Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում օգոստոսի 21-25-ը անցկացված Օպտիկայիմիջազգայինհանձնաժողովի(International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսիպլենար նիստի ընթացքում: Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին«Ալկալի ատոմներիբարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմայինֆիզիկայիառաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը 500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքումբազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքայիններկայացուցիչների հետ: «Գոհունակությամբպետք է նշեմոր ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ուներուժըօպտիկայի և ֆոտոնիկայի ասպարեզում և միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգայինինտեգրմանը»,- ասաց Արամ Պապոյանը:

Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետԲացմանարարողությունից հետո Ճապոնիայիկայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաև Արամ Պապոյանը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանին շնորհվեց «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը"

Leave a comment

Your email address will not be published.


*