Հայաստանը վաղը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվող առատ ձյունը կուղեկցվի բքով և ցածր տեսանելիությամբ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը նախազգուշացնում է, որ դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:

Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով:

Ելնելով վերը նշված պայմաններից` ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանը վաղը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվող առատ ձյունը կուղեկցվի բքով և ցածր տեսանելիությամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*