ՀՀ կառավարությունը 40 մլն եվրո վարկ կվերցնի

Խորհրդարանն այսօր ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Իսկ մինչ այդ քվեարկության դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հիշեցնենք, նախատեսվում էր օրենքը համահունչ դարձնել ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքին եւ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ: ՀՀ օրենքում այս փոփոխությանն այսօր կողմ քվեարկեց 81 պատգամավոր, 6-ը՝ դեմ, 17-ը՝ ձեռնպահ:

Այնուհետ քվեարկության դրվեց «Կառավարության և զարգացման ֆրանսիական գործակալության» միջև ստորագրված միջազգային համաձայնագիրը: Որով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում: Այս համաձայնագիրն էլ ընդունվեց 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Վերջում Պետտուրքի մասին փոփոխություններն ընդունվեցին նաեւ երկրորդ քվեարկությամբ, որով էլ ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ կառավարությունը 40 մլն եվրո վարկ կվերցնի"

Leave a comment

Your email address will not be published.


*