Հայաստանը շարունակում է պետական պարտքի ցածր բեռ ունեցող երկրների շարքում մնալ. Վ.Արամյան

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի վերջում կազմել է շուրջ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ կենտրոնական բանկի պարտքը, որը շուրջ 503 մլն դոլար է: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսով` կառավարության պարտքը` ներքին և արտաքին, կազմում է շուրջ 5,4 մլրդ դոլար, որը ՀՆԱ­ի մոտ 54 տոկոսն է: «Բոլոր ցուցանիշներով մենք գտնվում ենք ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: 2016 թվականի արդյունքներով ՀՀ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեք/ ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 38 տոկոս է: Այդ ցուցանիշով միջին ծանրության բեռ ունեցող երկրների սահմանը 48 տոկոսն է: ՀՀ արտաքին պետական պարտքի ԶՆԱ­ի տոկոսային հարաբերակցությունն արտահանման նկատմամբ 115 տոկոս է:

Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանը մինչև 132 տոկոս է»,­ասաց Արամյանը: Նախարարի կանխատեսմամբ` 2017 թվականի բյուջեն կատարելիս Հայաստանը կունենա շուրջ 6 մլրդ 250 մլն դոլար ընդհանուր պարտքի ցուցանիշ, որից ԿԲ­ինը` 530 մլն դոլար: Նրա խոսքով` որոշակի դեր ունի փոխարժեքների շարժը, քանի որ կան պարտքեր ոչ միայն դոլարով, այլ նաև իենով, եվրոյով և այլն: Ֆինանսների նախարարը նաև հավելեց, որ պարտքի էական խնդիրներ չի տեսնում: «Ապագա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենալու»,­ նշեց նա:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանը շարունակում է պետական պարտքի ցածր բեռ ունեցող երկրների շարքում մնալ. Վ.Արամյան"

Leave a comment

Your email address will not be published.


*