Վանաձորում էլեկտրաքարշի տակ ընկած և մահացած 37-ամյա կնոջ ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրաքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վանաձորում էլեկտրաքարշի տակ ընկած և մահացած 37-ամյա կնոջ ինքնությունը պարզվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*