ՀՀ ոստիկանապետի տեղակալը Բելառուս չի մեկնի

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ Մինսկ նախատեսված այցը չի կայանա:  Նրան Բելառուս գործուղելու մասին որոշումը վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ չեղյալ է ճանաչվել:

Վ. Եղիազարյանը Մինսկ պետք է մեկներ մարտի 2-5-ը՝ մասնակցելու  Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Վարդան Եղիազարյանի ՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու էին  պետական բյուջեով՝  ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ոստիկանապետի տեղակալը Բելառուս չի մեկնի"

Leave a comment

Your email address will not be published.


*