Երևանում ավտոշարասյունով շրջող մեքենաներում գտնվողները վնասազերծվել են. մեքենաներում զենքեր են հայտնաբերվել

Հունիսի 8-ի երեկոյան Երևանում ոստիկանության հատուկջոկատայինների կողմից կանխվել է համակեցության կանոնների խախտման դրսևորումը: Այս մասին ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է հրապարակված տեսանյութի միջոցով:

Վնասազերծվել են ավտոշարասյունով շրջող մեքենաներում գտնվողները: Մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր, որոնց օրինականությունն այժմ ստուգվում է:

«Մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով ու ավտոշարասյուներով շրջելու սովորույթից»,- ասվում է տեսանյութի մեջ:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ համակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում ավտոշարասյունով շրջող մեքենաներում գտնվողները վնասազերծվել են. մեքենաներում զենքեր են հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*