ՀՀԿ-ի քարոզարշավը մեկնարկեց «Դինամո» մարզադահլիճից

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ մարտի 5-ին, ժամը 13:00-ին մեկնարկել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Այսօրվա հանդիպումը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզադահլիճում են հավաքվել Հանրապետականի ամբողջ կազմը, այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանը, ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ պաշտպանության նախարարը հանդիպման էր եկել դստեր հետ:

Նշենք, որ այսօրվա հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ մարտի 5-ին եւ տեւելու է 26 օր: Ապրիլի 1-ը լռության օր է:

Լուսանկարը news.am-ի

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀԿ-ի քարոզարշավը մեկնարկեց «Դինամո» մարզադահլիճից"

Leave a comment

Your email address will not be published.


*