Հոկտեմբերի 27-ի գործում արտաքին քաղաքական դերը մեծ է. Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)

Հանրային մակարդակում «Հոկտեմբերի 27-ը» բացահայտված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Նրա դիտարկմամբ` գործող իշխանությունները ոչինչ չարեցին գործի բացահայտման ուղղությամբ, և առ այսօր անջատված մասով ոչինչ չի արվել:

«Նրանք համարում են, որ բացահայտված է, բայց իրականում այդպես չէ: Դա գլոբալ պետական խնդիր է, որովհետև ինչքան էլ խոսենք դատական համակարգից, երկրում օրենքներ կամ դատախազներ փոխենք, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, որովհետև «Հոկտեմբերի 27-ի» գործը, որը պետության սրբության սրբությունում՝ ԱԺ-ում, բոլորի աչքի առջև կատարված ոճրագործություն էր, գոնե պատվիրատուների առումով բացահայտված չէ, և քանի դեռ բացահայտված չէ, նոր հոկտեմբերի 27-երը բացառված չեն այս երկրի համար»,- նշեց Արամ Զ. Սարգսյանը:
Արամ Զ. Սարգսյանը իր խոսքում ընդգծեց, որ գործող իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում նշում են, որ «Հոկտեմբերի 27-ի» գործը արտաքին քաղաքական հետք ունի:

«Ես ընդհանրապես «Հոկտեմբերի 27-ով» որևէ վարկած, սկսած ներքին տնտեսականից՝ մոնոպոլիաների դեմ պայքար, դրամահավաքություն, վերջացրած արտաքին քաղաքականից չեմ բացառում: Իհարկե, արտաքին քաղաքականի դերը համարում եմ մեծ, որովհետև 1999 թվականի «Միասնություն» դաշինքի հաղթանակը Հայաստանի իշխանություններին բերեց լեգիտիմություն», — հավելեց Արամ Զ. Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

Արթուր Հովհաննիսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հոկտեմբերի 27-ի գործում արտաքին քաղաքական դերը մեծ է. Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*