Աշակերտները դասին մասնակցելու են տեղից. գրատախտակի մոտ կանչելն արգելվում է

Հրապարակվել է ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ուղեցույցը (http://escs.am/…/2020-…/454afb7eb76b99af6d0648ebbce916fc.pdf )պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/277969.html

© factor.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշակերտները դասին մասնակցելու են տեղից. գրատախտակի մոտ կանչելն արգելվում է"

Leave a comment

Your email address will not be published.


*