Հրդեհ «Լուսին» գործարանում

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող «Արտֆուդ» գործարանի մոտակայքում:

Հետադարձ կապով ճշտվել է, որ այրվում է «Արտֆուդ» գործարանի մոտակայքում գտնվող չշահագործվող «Լուսին» գործարանի պահակի սենյակը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 90 հասցեում գտնվող «Լուսին» ԲԲԸ-ի տարածքում՝ երկհարկանի շինության առաջին հարկում գտնվող պահակի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.10-ին:

Այրվել է սենյակը գույքով՝ մոտ 20 քմ:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրդեհ «Լուսին» գործարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*