Վայոց ձորում բռնկված հրդեհից այրվել են գիհու արժեքավոր, չվերականգնվող նոսրուտներ

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհն անտառային կենսաբազմազանությանը պատճառել է մեծ վնաս։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վայոց ձորում բռնկված հրդեհից այրվել են գիհու արժեքավոր, չվերականգնվող նոսրուտներ"

Leave a comment

Your email address will not be published.


*