Ինչու չի կարելի նկարել քնած մարդկանց

Այս սնահավատությունը տարածված է բոլորի մոտ: Մասնավորապես, այս հարցին մտահաոգությամբ են անդրադառնում  շատ երիտասարդ մայրեր՝ արգելելով նկարահանել իրենց քնած երեխաներին : Որտեղից է առաջացել այս սնահավատությունը և ինչու չի կարելի նկարել քնած մարդկանց:

19-րդ դարում Եվրոպայում գոյություն ուներ մի ավանդույթ՝ նկարել մահացած մարդկանց այնպես, կարծես նրանք ուղղակի քնած են: Մահացածին հագցրել են տոնական զգեստ և դրել  անկողնում կամ նստացրել աթոռին և նկարահանել նրան:
Հաճախ կարող եք գտնել լուսանկարներ, որոնց մեջ մահացածը նստած է թեյի սեղանին: Այն, ինչը հիմա թվում է տարօրինակ, այն ժամանակ  սովորական բան էր:


Այստեղից էլ հենց առաջացել է սնահավատությունը. հենց սկզբից փակ աչքերով քնած մարդու դերում նկարի մեջ եղել են հանգուցյալները: Հետեւաբար, որպեսզի չհամեմատել քնածին մահացածի հետ՝  չի կարելի նկարել քնածներին: Ըստ սնահավատության նկարի միջի մարդը չի կարող երկար ապրել. չէ՞ որ փակ աչքերով մարդիկ, մահացածի դերում, ցույց տալով, որ մեռած են, դրանով ավելի են գրավում արագ մահը:

Իհարկե, հավատալ այս սնահավատությանը թե ոչ, դա արդեն մեզնից յուրաքանչյուրի գործն է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչու չի կարելի նկարել քնած մարդկանց"

Leave a comment

Your email address will not be published.


*