Ռուսական Տու-154 օդանավի վթարային վայրէջքի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)

Ռուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայում, գրում է ռուսական lenta.ru կայքը:

Վթարային վայրէջքի կադրերը հրապարակվել են «360» հեռուստաալիքի կողմից և տարածվել համացանցում:

Նշվում է, որ «Ալրոսա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Միրնի քաղաքից ուղևորվելիս է եղել Նովոսիբիրսկ: Թռիչքից որոշ ժամանակ անց շարժիչներից մեկում անսարքություն է հայտնաբերվել, և օդանավի անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։
Վայրէջքի ընթացքում ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ օդանավում գտնվել է ավելի քան 100 մարդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսական Տու-154 օդանավի վթարային վայրէջքի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*