Իրաքում սպանվել է ԻՊ-ի գլխավոր դահիճը

Իրաքում անհայտ անձինք հաշվեհարդար են տեսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր դահիճի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրները:

 

«Անհայտ զինված խմբավորումը կիրակի` հունվարի 29-ին, վերացրել է ԻՊ-ի ամենահայտնի դահիճին, այսպես կոչված` Աբու Սայաֆին», -տեղի գործակալություններից մեկին հայտնել է երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:

 

Նշվում է, որ նրա դեմ ծուղակ են լարել Մոսուլից արևմուտք ընկած ալ-Դավաս շրջանում: Դահիճը դանակի մի քանի վնասվածք է ստացել  և մահացել է տեղում: Այլ տեղեկությունների համաձայն` դարանակալած անձինք նրա ուղղությամբ կրակ են բացել:

 

Հայտնի է, որ Աբու Սայաֆն իր ողջ գործունեության ընթացքում ավելի քան 100 մարդու է գլխատել: Նա բազմիցս հայտնվել էր ԻՊ-ի քարոզչական տեսանյութերում:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրաքում սպանվել է ԻՊ-ի գլխավոր դահիճը"

Leave a comment

Your email address will not be published.


*