Ալլահը թող արժանացնի մեզ սկզբում Ստամբուլը, հետո Հռոմը գրավելու պատվին. ԻՊ-ի նոր հանդեսի առաջին վերնագիրը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է թողարկել «Ռումիյահ» առցանց ամսագիրը, որը թողարկվում է մի քանի լեզուներով՝ այդ թվում անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Հանդեսի անվանումը պատահական չէ ընտրված. «Ռումիյահ» նշանակում է Հռոմ, ինչով ԻՊ-ը փորձել է մատնանշել, որ իրենց գլխավոր նպատակը մինչև Հռոմ հասնելն է: Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը:

«Ալլահը թող արժանացնի մեզ սկզբում Ստամբուլը, հետո Հռոմը գրավելու պատվին»,- գրված է «Ռումիյահի» առաջին համարի առաջին էջում:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ալլահը թող արժանացնի մեզ սկզբում Ստամբուլը, հետո Հռոմը գրավելու պատվին. ԻՊ-ի նոր հանդեսի առաջին վերնագիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*