Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
«Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը,  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*