Այս գիշեր հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 1150 կրակոց, կիրառել նաև ականանետեր. ԱՀ ՊՆ

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս գիշեր հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 1150 կրակոց, կիրառել նաև ականանետեր. ԱՀ ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*