Հակառակորդը գիշերը կրկին խախտել է հրադադարը. ՊԲ-ն ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակառակորդը գիշերը կրկին խախտել է հրադադարը. ՊԲ-ն ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից"

Leave a comment

Your email address will not be published.


*