Իրանի արտգործնախարարը Թրամփի միգրացիոն հրամանագիրն «ամբողջ ազգի համար վիրավորանք» է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագիրը «վիրավորանք է ամբողջ ազգի համար»: Նա այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է gazeta.ru-ն:
«Դուք չեք գտնի որևէ իրանցու, որը երբևէ ահաբեկչական ակտ է իրականացրել ամերիկացիների դեմ: Մենք միշտ դատապարտել ենք բոլոր ահաբեկչական հարձակումները՝ սկսած սեպտեմբերի 11-ից (նկատի ունի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը-Tert.am)»,- ասել է Զարիֆը:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ներգաղթյալները Միացյալ Նահանգներում ամենահաջողակ և կրթված մարդկանցից են։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։ Այժմ հրամանագիրը վերաքննիչ դատարանի որոշմամբ ժամանակավորապես չի գործում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրանի արտգործնախարարը Թրամփի միգրացիոն հրամանագիրն «ամբողջ ազգի համար վիրավորանք» է անվանել"

Leave a comment

Your email address will not be published.


*