Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել՝ հիշեցնելով, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Այդ մասին կիրակի երեկոյան հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Իրանի հյուսիսային հարևաններին զսպվածության կոչ անելով՝  ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:
Նա նաև կոչ է արել հակամարտության կարգավորման համար պատասխանատվություն կրող կազմակերպություններին օգտագործել միջազգային մեխանիզմներն այդ հակամարտությանը մոտ ապագայում վերջ դնելու համար:
Բացի այդ, Քասեմին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել երկու կողմերի հետ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում օգնելու համար:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*