Ադրբեջանում իշխանափոխություն են պահանջում

Ադրբեջանը կարելի է ծայրահեղ վիճակից դուրս բերել, եթե իշխանությունը ժողովուրդը ձեւավորի: Այս մասին հայտարարվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության խորհրդակցության ժամանակ, հայտնում է contact.az-ը:

«Իլհամ Ալիեւը մտածում է, թե իրավիճակից ինչպես դուրս գա: Սակայն նա ոչ թե մտածում է, թե իրավիճակից ինչպես պատվով դուրս գա, այլ ինքն ինչպես դուրս գա ողջ ու առողջ: Սակայն նա չի կարող ճանապարհներ գտնել»,- հայտարարել է «Մուսավաթի» ղեկավարի տեղակալ, Ազգային ռազմավարական միտք կենտրոնի ղեկավար Իսա Ղամբարը:

Իշխանափոխության ահրաժեշտության մասին հայտարարել է «Մուսավաթի» փոխնախագահ Էլման Ֆաթահը: «Ճգնաժամի անցած երկու տարիները ցույց են տվել, որ կառավարությունը մտադիր չէ, նաեւ ընդունակ չէ այն հաղթահարելու իրատեսական քայլեր ընդունել»,- ասել է նա:

«Մուսավաթի» ղեկավար Արիֆ Հաջիլին իշխանությունների քաղաքականությունը խիստ քննադատության է ենթարկել: Նա իշխանություններին մեղադրել է հավատացյալներին հետապնդելու համար, մասնավորապես՝ Նարդարանի իրադարձությունների հետ կապված կալանավորներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանում իշխանափոխություն են պահանջում"

Leave a comment

Your email address will not be published.


*