Կյանքը de factoՀասարակություն

Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

882views

Ոչ մի վնասվածք էլ չեմ ստացել, գլուխները պատին են տվել, թեթև բան է եղել, ոչինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ իրեն բերման ենթարկելու ոստիկանների փորձից հետո, որից հետո Իշխան Սաղաթելյանի բերանից արյուն էր խոսում։

«Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան է տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հետ չի կանգնելու պայքարից, այլ սա ավելի  է պարտավորեցնում։ «Քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատություն, Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք այս բռնապետությունից, ուրիշ բան չի քննարկվում, ես դա խոստանում եմ իմ ընկերների և ժողովրդի անունից։ Ինքն այնքան մարդու արյուն է թափել, որ պատասխան է տալու։ Ժամը վեցին՝ Հանրապետության հրապարակ»,–ասաց նա։

Leave a Response