Հայաստանը մասնակցել է «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվել է «ITB Berlin-2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս իր մասնակցությունն է բերել Հայաստանի պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն են ունեցել մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։

«ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966 թվականից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքների 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների ներկայացումը, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ցուցադրումը, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաների բացահայտումը: Այս տարի «ITB Berlin» ցուցահանդեսի գործընկեր երկիրն էր Բոթսվանայի Հանրապետությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանը մասնակցել է «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին"

Leave a comment

Your email address will not be published.


*