Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել

ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշաթ Կադիրովան, երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Այշաթ Կադիրովան երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել»,-թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավարը և ընդգծել, որ Կադիրովան ամենաբարդ նախագծերի ղեկավարման փորձ ունի:

Պետության ղեկավարը մանրամասնել է, որ դուստրը նորաձևության տուն է ղեկավարել, որի հավաքածուներն աշխարհի շատ երկրներում են գնահատվում, բացի այդ՝ նա նաև ամբողջ աշխարհին չեչենական սովորույթներն ու ավանդույթներն է ցուցադրել:

Հանրապետության ղեկավարը նաև ընդգծել է, որ Կադիրովան մեծ ներդրում է ունեցել Չեչնիայի ֆիլհարմոնիայի զարգացման գործում: Այս տարվա մարտին նրան պարգևատրել են «Չեչենական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»:

«Հատկապես վերջին շրջանում Այշաթը մշակույթի խորացված ուսումնասիրությամբ է զբաղվել, ակտիվորեն համագործակցել և շփվել է այս ոլորտի հայտնի և առաջատար մասնագետների հետ»,- նշել է նորանշանակ փոխնախարարի հայրն ու հավելել, որ այդ պաշտոնում նրան նշանակելու մասին որոշումն ընդունել է մշակույթի նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*