Մոսկվայում դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված հուշատախտակ կհայտնվի

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված հուշատախտակ կհայտնվի, հայտնում է «Интерфакс-АВН»-ն:

Հայտնի է, որ հուշատախտակը տեղ կգտնի Մոսկվայի Պետրոզավոդսկայա փողոցում՝ այն վայրում, որտեղ ապրել է դեսպանը, իսկ տեղադրման աշխատանքները կավարտվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը:

Նշենք, որ բացի այդ, Մոսկվայում Անդրեյ Կառլովի պատվին անվանափոխվել է փողոց և դպրոց:

Հիշեցնենք, որ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի էր ունեցել 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին` Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացման ժամանակ: Հրաձիգը նախ օդ էր կրակել, այնուհետև մեջքից վիրավորել ռուս դեսպանին: Ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը նախ մեջբերումներ էր արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել էր «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված հուշատախտակ կհայտնվի"

Leave a comment

Your email address will not be published.


*