Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում․ բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները

Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ պարետի որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում․ բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները"

Leave a comment

Your email address will not be published.


*