Կատարյալ մազեր ունեցող աղջիկների 6 գաղտնիք

Իհարկե, նրանց բախտը բերել է գենետիկորեն, սակայն ճիշտ խնամքը ոչ պակաս կարևոր դեր է խաղում:

Նրանք օգտվում են արհեստավարժ վարսահարդարի ծառայություններից

Որպեսզի սանրվածքը շքեղ նայվի, այն պետք է համապատասխանի կերպարին, դեմքի ձևին, մազերի կազմվածքին: Պրոֆեսիոնալ ոճաբանը միշտ հաշվի է առնում բոլոր գործոնները մինչև ձեզ առաջարկում է ձևը և գույնը: Այդ պատճառով չարժե խնայել վարսավիրներին այցելելու վրա:

Նրանք ճիշտ են լվանում մազերը

Գոլ ջրով, սենյակային աստիճանի և հետևում են հերթականությանը՝ թրջում են մազերը, շամպունը լցնում ափերի մեջ, փրփրացնում և քսում մազերի արմատներին, ապա մերսում, արագ տարածում ամբողջ երկարությամբ և լվանում:

Նրանք կոնդիցիոները քսում են մինչև մազերը լվանալը

Այս կերպ նրանք միանգամից երկու խնդիր են լուծում՝ մազերը հեշտությամբ սանրվում են, չեն յուղոտում և շուտ չեն կեղտոտվում, փոխարենը փայլ են ստանում:

600x580

Նրանք մաքրում են գլխի մաշկը

Գլխի առողջ մաշկն առողջ մազերի գրավականն է: Որպեսզի որակով և անվնաս մաքրեն այն, նրանք շաբաթը մեկ անգամ  թրջում են բամբակը թեյի ծառի յուղի մեջ և բաժանելով մազերը մասերի՝ այն  քսում են ամբողջ գլխին:

Նրանք հազվադեպ են սանրվում

Որքան քիչ դուք անհանգստացնեք մազերը, այնքան դրանք կլինեն առողջ և գեղեցիկ: Բոլոր միֆերը օրական 100 անգամ սանրվելու մասին վաղուց հնացել են: Որքան քիչ եք կպնում մազերին, այդքան լավ:

Նրանք ընտրում են բնականը

Օրգանիկ ներկերը ոչ միայն չեն վնասում մազերը, այլև խնամում են դրանք՝ դարձնելով ավելի խիտ, ամուր և փայլուն: Ժամանակակից միջոցները լուծում են խնդիրը քիմիականից ավելի լավ, այդ պատճառով չարժե այլ ընտրություն կատարել:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կատարյալ մազեր ունեցող աղջիկների 6 գաղտնիք"

Leave a comment

Your email address will not be published.


*